Լոնդոնում մաքուր օդի գոտի Է հայտնվել

Armenpress 14:53, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքապետարանը բնապահպանական խիստ ստանդարտներ Է սահմանել տրանսպորտի համար (բենզինային ավտոմեքենաները պետք Է համապատասխանեն Եվրո-4, դիզելայինները՝ Եվրո-6 նորմաներին) եւ փակել Է կենտրոն մուտքն այն ավտոմոբիլների եւ բեռնատարների համար, որոնք այդ նորմաներին չեն համապատասխանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո Պուլսը»:

Գերցածր արտանետումների գոտում լինելու համար մարդատար ավտոմոբիլի տերը, ավտոմոբիլ, որը չի համապատասխանում պահանջներին, պետք Է վճարի օրական 15 եվրո, բեռնատարինն՝ օրական 116 եվրո: Խախտողներին սպասում Է տուգանք 185-ից մինչեւ 1,16 հազար եվրո՝ կախված ավտոմոբիլի տիպից: Ի տարբերություն վնասակար նյութերի ցածր արտանետումների սովորական գոտիների, որոնք գոյություն ունեն աշխարհի շատ քաղաքներում, Լոնդոնում «կեղտոտ» ավտոմոբիլների արգելքն այժմ գործում Է մշտապես եւ կվերաբերի բոլորին, նույնիսկ տեղացի բնակիչներին: Սա առաջին միջոցն Է, որը ներառված Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի օդի աղտոտման դեմ պայքարի՝ քաղաքապետարանի ընդգրկուն ծրագրում: Հետագա միջոցների թվում են անցումն ավելի Էկոլոգիական հասարակական տրանսպորտի եւ ցածր արտանետումների գոտիների ընդլայնումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am