Պուտինի եւ Թրամփի օգնականները քննարկել են «երկկողմ հարաբերությունների հարցերը»

Armenpress 14:37, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, որն ապրիլի 18-ին Մոսկվա Է ժամանել կոնսուլտացիաների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Հանդիպումներ են եղել (ՌԴ նախագահի) վարչակազմում, Ուշակովի հետ»,-լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե Հիլը հանդիպում ունեցել Է արդյոք Կրեմլի ներկայացուցիչներից որեւԷ մեկի հետ: Պեսկովի խոսքով՝ ղեկավարների օգնականները քննարկել են «երկկողմ հարաբերությունների հարցերը»: Այն հարցին, թե արծարծվել Է արդյոք ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման թեման, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը բացասական պատասխան Է տվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am