1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանն արգելեց նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա

Armenpress 14:22, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունն արգելել Է ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին կառավարության նիստում հայտնել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ խոսելով Ուկրաինայի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արգելք Է սահմանվում Ուկրաինա ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանման վրա»,-ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը: Մեդվեդեւը նաեւ հայտնել Է ուկրաինական առանձին ապրանքների ներկրման արգելքն ընդլայնելու մասին: «Մենք հարկադրված ենք պաշտպանել մեր շահերը եւ պատասխան միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել Է կառավարության նախագահը:

«Ես կառավարության որոշում ստորագրեցի այդ թեմայի վերաբերյալ: Մենք ընդլայնում ենք Ռուսաստան ապրանքների առանձին տեսակների ներմուծան արգելքը, այդ միջոցը կվերաբերի Ուկրաինայի մեքենաշինության, թեթեւ արդյունաբերության, մետաղամշակման արտադրանքին, որի արժեքն անցյալ տարի կազմել Է գրեթե 250 մլն դոլար»,-նշել Է Մեդվեդեւը: Նախարարների կաբինետի ղեկավարը ճշտել Է, որ առանձին հայրենական ապրանքներ կարելի կլինի Ուկրաինա արտահանել միայն հատուկ թույլտվությամբ: «Սահմանվում Է այն ապրանքների ցանկը, որոնք ընթացիկ տարվա հունիսի 1-ից կարելի կլինի Ուկրաինա արտահանել միայն առանձին թույլտվությունների հիման վրա: Այդ կատեգորիայում ներառված Է վառելիքաԷներգետիկական համալիրի արտադրանքը, այդ թվում՝ ածուխը, նավթն ու նավթամթերքը»,-նշել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am