1000х90.jpg (78 KB)

Forbes-ը կազմել Է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը

Armenpress 13:31, 18 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հրատարակությունը կազմել Է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը, որի առաջին հորիզոնականում «ՆովատԷկ»-ի ղեկավար եւ «Սիբուր»-ի բաժնետեր Լեոնիդ Միխելսոնն Է՝ 24 մլրդ դոլար կարողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրորդ տեղում Է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 21,3 մլրդ դոլար կարողությամբ, իսկ երրորդում՝ «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը (20,7 մլրդ դոլար): Չորրորդ եւ հինգերորդ տեղերն զբաղեցնում են «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը եւ «ՆովատԷկ»-ի տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20,5 մլրդ դոլար եւ 20,1 մլրդ դոլար կարողություններով: Forbes-ը նշում Է, որ 200 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը կազմել Է 496 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am