1000х90.jpg (78 KB)

Կառավարությունն արտոնություն տվեց երկու ներդրումային ծրագրերի. կստեղծվեն մի քանի տասնյակ աշխատատեղեր

Armenpress 13:25, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն տրամադրեց «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլաների, աչքի կաթիլների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում:

Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 69 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Վոլյում գրուպ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 662 մլն 300 հազար դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի 10 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90 հազար միջին աշխատավարձով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am