Զելենսկին հավանական Է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ

Armenpress 12:28, 18 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում Է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 18-ին: «Հավանաբար, ես չգիտեմ»,-պատասխանել Է նա այն պնդմանը, թե «ապրիլի19-ին կարող են բանավեճեր անցկացվել»: Զելենսկին հայտարարել Է, որ չի մտածում այն մասին, թե բանավեճերի արդյունքներն ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա: «Ուկրաինական ժողովուրդը պետք Է կարծիք հայտնի: Անկեղծ ասած, ես այդ մասին չեմ մտածում: Դա մարդկանց ընտրությունն Է»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ թեկնածուն ընդգծել Է, թե կարեւոր Է համարում ոչ թե խոսքը, այլ արարքները: «Բանավեճերում մենք պարզապես կտեսնենք երկու մարդու: Այն բանից հետո, ինչ արվել Է այս հինգ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ կարող եմ ընդհանրապես լռել: Ես պետք Է հաղթեմ, որպեսզի շանս տամ երկրին: Եթե ես գլուխ չհանեմ այդ հնարավորությունից, ես ատամներով (նախագահի պաշտոնը) չեմ բռնի»,-ասել Է Զելենսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am