1000х90.jpg (78 KB)

7 գոլ մեկ խաղում. «Տոտենհեմ»-ը դուրս թողեց ՉԼ-ից «Մանչեսթեր Սիթի»--ն

Armenpress 00:58, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական դաշտում ընդունեց «Տոտենհեմ»-ին և գոլառատ խաղում  չկարողացավ դուրս  գալ կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից 12 րոպե անց թիմերն արդեն 4 գնդակ էին խփել: Նախ՝ 4-րդ րոպեին Ստերլինգը առաջ մղեց «քաղաքայիններին», 3 րոպե անց՝ 7-րդ րոպեին, Սոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 10-րդ րոպեին Սոն դուբլ ձևակերպեց, իսկ 11-րդ րոպեին, Սիլվան նորից հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

Երկրորդ կեսը «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ ուժերով սկսեց և տարածքային առաջվելությունը գոլի վերածեց 59-րդ րոպեին: Աչքի ընկավ Ագուերոն: Բայց 73-րդ րոպեին Լյորենտեն փոխարինման դուրս եկավ և խփեց «Տոտենհեմ»-ի 3-րդ գնդակը: Խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթեր Սիթի»-ի: Երկու խաղերի ընդհանուր՝ 4:4 հաշվով հաջորդ փուլի՝ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց «Տոտենհեմ»-ը՝ մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:

Թիմը կիսաեզրափակիչում կմրցի «Այաքս»-ի հետ:

«Տոտենհեմ»-ը երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am