«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքի խոշորացման նախագիծ

Armenpress 18:44, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Զվարթնոց»-ում արդեն իսկ մեկնարկել է թռիչքուղու վերանորոգումը, բացի այդ նախատեսվում է երկու օդանավակայաններում իրականացնել ենթակառուցվածքի մեծացման նախագիծ»,- նշեց նախարար՝ կարևորելով փոքր ավիացիայի զարգացումը:

Նրա խոսքով՝ այս ոլորտում 3 ընկերություն լիցենզիա է ստացել, որոնք ուղղաթիռներ են գնել։

Ուղղաթիռներից մեկը տրամադրվել է առողջապահության նախարարությանը հեռավոր մարզերից ծանր հիվանդներին ավելի արագ Երևան տեղափոխելու համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am