1000х90.jpg (78 KB)

ԿԳՆ-ն 12-ամյա կրթության մոդելը փոխելու հարց չի քննարկում

Armenpress 18:01, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին:

«Այսօրվա օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չկա: Առաջին օրվանից, երբ ես նշանակվել եմ այս պաշտոնին, շրջանառվել են լուրեր, որոնք հետո ընդհանուր մթնոլորտ են ստեղծել, որ այդ հարցը դիտարկվում է: Իրականում եղել են նման առաջարկներ, բայց մենք լրջորեն դրան չենք մոտեցել»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ հիմա ավագ դպրոցների դերի բարձրացմանն ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am