Ինդոնեզիայի գործող նախագահը առաջատարն Է պետության ղեկավարի ընտրություններում

Armenpress 17:34, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն պահպանում Է առաջատարի դիրքը պետության ղեկավարի ընտրություններում: Ինչպես հայտնել են երկրի հասարակական կարծիքի ուսումնասիրման մի քանի առաջատար ինստիտուտներ, քվեաթերթիկների մոտավորապես 38 տոկոսի տվյալների ամփոփումից հետո նա հավաքում Է ընտրողների ձայների 54-56 տոկոսը:

Նրա միակ մրցակիցը՝ պահեստի գեներալ Պրաբովո Սուբիանտոն, առայժմ ապահովել Է ընտրողների մոտավորապես 45-47 տոկոսի աջակցությունը: Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր թեկնածուի շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ, իրենց հաշվարկների համաձայն, Պրաբովոն հավաքում Է ձայների առնվազն 55 տոկոսը, իսկ Վիդոդոն՝ 42 տոկոսը: Թեկնածուն ինքը դիմել Է իր կողմնակիցներին՝ կոչ անելով չտրվել սադրանքների: Գործող նախագահն առայժմ ձեռնպահ Է մնում մեկնաբանություններից, ճշտելով, որ «հարկավոր Է սպասել մի քանի ժամ»: Ինդոնեզիայում ապրիլի 17-ին տեղի են ունեցել պատմության մեջ խոշորագույն ուղղակի համընդհանուր ընտրությունները: Գրեթե 193 մլն ընտրողներ կարող Էին իրենց ձայնը տալ նախագահի, խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, ինչպես նաեւ տեղական օրենսդիրների օգտին: Ինդոնեզիայի նախագահի ընտրություններն անցկացվում են մեկ փուլով, հաղթելու համար պահանջվում Է ձայների պարզ մեծամասնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am