Վարչապետը պարբերաբար տեղեկություններ է ստանում «1000 դրամների» հիմնադրամին պակաս վճարվող գումարների վերաբերյալ

Armenpress 17:26, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեղեկություններ է ստանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին չվճարվող կամ պակաս վճարվող գումարների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի դիտարկմանը, համաձայն որի ստվերից ընկերությունները դուրս են գալիս, բայց հիմնադրամին 1000 դրամների վճարումների քանակը չի ավելանում:

«Դա նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա: Ես այդպիսի տեղեկություններ ստանում եմ պարբերաբար, որ 1000 դրամները միշտ չէ, որ ամբողջական վճարվում են, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am