1000х90.jpg (78 KB)

Փարիզի Աստվածամոր տաճարը կփակվի հինգ-վեց տարով

Armenpress 17:07, 17 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կարող Է իր դռներն այցելուների համար փակել վեց տարով, ապրիլի 17-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեին: Այդ մասին Շովեն պատմել Է ապրիլի 17-ին տեղի ձեռնարկատերերի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Վանահայրը նշել Է, որ տաճարի մի մասը շատ Է վնասվել հրդեհի հետեւանքով՝ չճշտելով, թե հատկապես ինչի մասին Է խոսքը: Նաեւ նա նշել Է, որ դեռեւս պարզ չԷ, թե Նոտր Դամի 67 աշխատակիցները որտեղ են աշխատելու տաճարի վերականգնման ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am