Ջրահեռացման համակարգ, էներգախնայող լուսավորություն, արևային կայաններ. Աբովյանում իրականացվում է ավելի քան 20 խոշոր ծրագիր

Armenpress 16:40, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ներկայումս իրականցվում է 20 և ավելի խոշոր ծրագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

«Հանրապետության պողոտայում ջրահեռացման համակարգն է ներդրվում, ամբողջ քաղաքը գրեթե 100 տոկոսով անցում է կատարել էներգախնայող լուսավորության, ինչը մեծ ուրախությամբ եմ արձանագրում: Սեփական սեկտորում մենք այժմ անց ենք կացնում արևային կայաններ: Այս պահին Աբովյան համայնքի 3-րդ մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, մեկնարկել են նաև ասֆալտապատման աշխատանքները, ինչից հետո կիրականացվեն գծանշումներ»,- ընգծեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Աբովյանում ներկայումս իրականացվում է 4-5 սուբվենցիոն ծրագիր: Ներկայացվել են հայտեր, մի քանի ծրագիր արդեն կառավարության կողմից հաստատվել է, ևս 2-ի հաստատմանը դեռևս սպասում են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am