Տարվա ամենաոճային կին Է ընտրվել Ջենիֆեր Լոպեսը

Armenpress 15:51, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը «Ոճի կուռք» տիտղոսը կստանա Ամերիկայի մոդելագործների խորհրդի մրցանակաբաշխությանը (CFDA Awards): Այդ մասինշ ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vogue-ը:

Պարգեւատրման արարողությունը կկայանա ապրիլի հունիսի 3-ին Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանում: «Հագուստի օգնությամբ Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում Է իր ինքնավստահությունն ու ուժը: Ամեն անգամ դիզայներները եւ երկրպագուները անհամբերությամբ են սպասում նրա նորաձեւությունների հայտնվելուն»,-ընտրությունը մեկնաբանել Է CFDA-ի հիմնադիր մոդելագործ Դիանա ֆոն Ֆրյուսթենբերգը: Դերասանուհու նկատմամբ իր հիացմունքն Է հայտնել նաեւ կազմակերպության գլխավոր տնօրեն Սթիվեն Քոլբը: «Ջենիֆեր Լոպեսի ոճը համարձակ Է, ազատ եւ միշտ հիշվող: Դիզայներները, այդ թվում՝ CFDA-ի անդամները, շատ են սիրում նրա համար ինչպես բեմական, այնպես Էլ ամենօրյա հագուստներ ընտրելը»,-նշել Է նա:

2018 թվականի դեկտեմբերին Footwear News հրատարակությունն ընտրել Էր 2018 թվականի ամենաոճային տասը հայտնիներին: Առաջատարների եռյակում, զիջելով երգչուհի Լեդի Գագային եւ արքայազն Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքլին, հայտնվել Էր Ջենիֆեր Լոպեսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am