Սանկտ Պետերբուրգում ընտրել են ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահին

Armenpress 15:37, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության հանձնաժողովի նոր նախագահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը նշել է, որ իր աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է, որ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյա է դառնում այդ հանձնաժողովի ղեկավար:

«Սա փաստում է մեր հայ գործընկերների մեծ վստահության մասին»,- ասաց Ռյաբուխինը:

Գարնանային նստաշրջանի հետ զուգահեռ Պետերբուրգում անց են կացվում նաև 2 այլ մշտական հանձնաժողովների նիստեր՝ անվտանգության և պաշտպանության հարցերի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am