Մեկնարկեց վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

Armenpress 14:36, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում մեկնարկեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկավում է 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի վետերանների հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Հայկական թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Երեկ կայացած առաջին տուրում մեր հավաքականը 4։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am