Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահին բանտ են տեղափոխել

Armenpress 14:35, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահ Օմար ալ Բաշիրին տնային կալանքից տեղափոխել են Հարթումի բանտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել Է «Ահիր Լյահզա» սուդանյան թերթը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 16-ի երեկոյան հատուկ ծառայության աշխատակիցները նախկին նախագահին հյուրատնից, որտեղ նա գտնվում Էր հեղաշրջումից հետո, տեղափոխել են Հարթումի Քոբեր բանտ: Հրատարակությունը հայտնում Է, որ ձերբակալման օրդեր Էր տրվել նաեւ 11 այլ բարձրաստիճան գործիչների եւ Օմար ալ Բաշիրի զինակիցների նկատմամբ:

Ապրիլի տասնմեկին Սուդանում տեղի Է ունեցել հեղաշրջում, նախագահ Օմար ալ Բաշիրը վերցվել Էր կալանքի տակ: Իշխանությանը տիրել են զինվորականները: Հաջորդ օրն անցումային ռազմական խորհուրդը գլխավորել Է Աբդելֆաթահ ալ Բուրխանը, որը հայտարարել Է ավելի վաղ սահմանված պարետային ժամը եւ արտակարգ դրությունը չեղարկելու մասին:

Նա հայտնել Է, որ խորհրդի աշխատանքի ժամկետը կկազմի առավելագույնը երկու տարի, եւ հաստատել Է իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու պարտավորությունը: Սակայն ալ Բաշիրի իշխանազրկումից հետո Էլ ցուցարարները մնում փողոցներում, զգուշանալով, որ զինվորականները չեն կատարի իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու խոստումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am