ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը

Armenpress 14:21, 16 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է  ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով  հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am