Փարիզում հավաքվել են ճարտարապետներ՝ գնահատելու Նոտր Դամին հրդեհի պատճառած վնասը

Armenpress 12:21, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում Է անցկացնում Փարիզում՝ գնահատելու Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտնել Է BFM TV-ն:

Մասնագետները փորձում են որոշել, թե կայուն Է արդյոք շենքի կառուցվածքը, եւ կարող են արդյոք հրշեջները մտնել ներս՝ իրենց աշխատանքը շարունակելու համար, պատմել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեսը: CNN ալիքի տվյաներով՝ քննիչներն սկսել են հարցաքննել շինարար-բանվորներին, որոնք զբաղվել են վերականգնողական աշխատանքներով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am