Նոտր Դամի հիմնական կառուցվածքը հաջողվեց փրկել. Ֆրանսիայի մշակույթի նախարար

Armenpress 11:21, 16 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված Է, բայց իրադրությունը մնում Է ծայրահեղ բարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: «Հիմնական կառուցվածքը փրկված Է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն Է»,-ասել Է նա France Inter ռադիոկայանի եթերում:«Այս գիշեր այրվել Է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել Է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել Է նա: Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ Է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»: «Խոսքը վերաբերում Է չտեսնված դրամայի, եւ պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել Է նա: «Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը»,-հավելել Է Ռիեստերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am