Չեմպիոնների լիգայում կկայանա քառորդ եզրափակչի պատասխան երկու հանդիպում

Armenpress 00:55, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա քառորդ եզրափակչի պատասխան երկու խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Այաքս»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Օրվա մյուս խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Ակումբների առաջին խաղում հաղթել էր «Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով  23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am