Ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձին հայտնաբերել են օդանավակայանում

Armenpress 21:47, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ապրիլի 13-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նվարդ Հ.-ն, որը գողության մեղադրանքով մարտի 22-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am