Գյուղատնտեսական բորսաները հնարավորություն կտան իրականացնել սպառման լոգիստիկա

Armenpress 18:40, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական բորսայի հարթակը գյուղատնտեսական մթերքների իրացման ժամանակակից ձևերի ներդրմամբ կնպաստի մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Սկսվել են գյուղատնտեսական բորսայի ստեղծման աշխատանքները: Այս կառույցն առաջարկի և պահանջարկի հիման վրա կիրականացնի սպառման լոգիստիկա: Մարզերում էլ կստեղծվեն լոգիստիկ կենտրոններ։ Պետությունը կսուբսիդավորի  բիզնեսին կամ կոոպերատիվներին, ինչը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին սեզոնին իրենց ավելցուկ ապրանքը պահպանել և ոչ սեզոնին բարձր գնով վաճառել»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հույսը դրսի շուկաների վրա չդնելու համար նմանատիպ կենտրոններ ունենալն անհրաժեշտություն է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am