Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են համագործակցությունը

Armenpress 16:06, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քաղաքացիական եւ ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված Է»,- ասել Է դիվանագետը: Նրա խոսքով, շփումների կասեցման նախաձեռնողը դարձել Է Հյուսիսատլանտյան դաշինքը: Գրուշկոն հավելել Է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան Մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել: «Դա աղետալի կլիներ ողջ մարդկության համար»,-հայտարարել Է դիվանագետը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am