Սինգապուրում սկսվում են օդային տաքսու փորձարկումները

Armenpress 14:31, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAAS) պլանավորում Է 2019 թվականին սկսել օդային տաքսու թեստավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Channel News Asia-ն: Նշվում Է, որ տաքսին կունենա ուղղաթիռի տեսք, բայց դրանում ենթադրվում Է օգտագործել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան: Վերթիռը եւ վայրԷջքը կկատարվեն ուղղահայաց դիրքով՝ հեռակառավարման օգնությամբ կամ ամբողջովին ավտոմատ կերպով:

Խցիկում կկարողանան տեղավորվել երկու մարդ: Մեքենան կարող Է հաղթահարել 30 կիլոմետր տարածություն: Թեստավորումն անցկացվելու Է ջրի, այլ ոչ թե բնակելի տարածքների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am