1000х90.jpg (78 KB)

Boeing-ը B-1 եւ B-52 ռմբակոծիչների արդիականացման 14 մլրդ դոլարի պարտավորագիր Է ստացել

Armenpress 14:16, 15 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ կնքել Է B-1 Lancer եւ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հավաքակազմի արդիականացման պարտավորագիր: Ավիաշինական ընկերությունը 14,3 միլիարդ դոլար կստանա 10 տարվա ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնն իր կայքում: «Boeing-ի հետ կնքվել Է B-1 եւ B-52 սպառազինությունների համակարգերի կատարելագործման, արդիականացման, նախագծման եւ փորձարկման՝ 14,3 միլիարդ դոլար գումարի պարտավորագիր,- նշել Է պաշտպանական գերատեսչությունը:- (Պլանավորվող) աշխատանքներն, ինչպես սպասվում Է, կավարտվեն 2029 թվականի ապրիլի 11-ին»: Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, ռմբակոծիչների արդիականացումը կհանգեցնի «դրանց խոցող ունակության մեծացման, շահագործման ժամկետի երկարացման, ինչպես նաեւ սպասարկման պարզեցման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am