Իսրայելի նախագահը Կնեսետ անցած կուսակցությունների հետ կոնսուլտացիաներ Է սկսել վարչապետի նշանակման շուրջ

Armenpress 12:45, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 15-ին երկօրյա կոնսուլտացիաներ Է սկսել 11 կուսակցությունների հետ, որոնք Կնեսետ (երկրի խորհրդարան) են անցել ապրիլի 9-ին կայացած խոհրդարանական ընտրություններից հետո: Կոնսուլտացիաների արդյունքներով նա կհայտնի այն քաղաքական գործչի անունը, որին կհանձնարարվի ապագա կոալիցիոն կառավարության ձեւավորումը: Ընտրություններում հաղթած Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման ուղիղ հեռարձակումն իրականացնում Է Իսրայելի Kan պետական հեռարձակող կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են Ռիվլինի գրասենյակում՝ «սովորույթի համաձայն, նախագահը հանդիպում կունենա կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ կլսի նրանց առաջարկությունները, իսկ բոլոր կողմերի հետ կոնսուլտացիաների ավարտին կհայտարարի Կնեսետի այն պատգամավորին, որին նա կհանձնարարի կառավարության ձեւավորումը: «Կառավարության մասին հիմնական օրենքի» համաձայն, այդ պատգամավորը 28 օր կունենա Իսրայելի համար նոր կառավարություն կազմելու համար: Անհրաժեշտության դեպքում նախագահը կարող Է մինչեւ 14 լրացուցիչ օր հատկացնել (կոալիցիա կազմելու համար)»,-հավելել են նախագահի գրասենյակում:

Ապրիլի 15-ին պլանավորված են Ռիվլիի հանդիպումները Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցության, ինչպես նաեւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցի «Կահոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք համապատասխանաբար 36 եւ 35 տեղ են ստացել 21-րդ գումարման Կնեսետում: Նույն օրը նախագահը կոնսուլտացիաներ կանցկացնի ՇԱՍ (ութ տեղ՝ խորհրդարանում) եւ «Յահադուտ խա-Տորա» (յոթ տեղ) կրոնական կուսակցությունների, իսրայելցի արաբների «Հադաշ-Թաալ» կուսակցության (վեց տեղ) ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am