Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում

Armenpress 12:28, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ  Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն ազատվել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am