American Airlines-ը Boeing-737 Max-ի արգելքը երկարաձգեց մինչեւ օգոստոսի 19-ը

Armenpress 12:17, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը հայտարարել Է, որ Boeing-737 Max ինքնաթիռների օգտագործումից հրաժարման ժամկետը երկարացնում Է մինչեւ օգոստոսի 19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաալիքը:

Չեղարկման Է ենթակա օրական մոտավորապես 115 չվերթ, ինչը կազմում Է ԱՄՆ-ում ամռան շրջանում բոլոր ավիափոխադրումների 1,5 տոկոսը: Ներկայում American Airlines-ի տնօրինության տակ կա 24 Boeing-737 Max հանրանավ: Ավելի վաղ ընկերությունն արգելքը երկարաձգել Էր մինչեւ հունիսի 5-ը:

Այս ընտանիքի ինքնաթիռների օգտաործումն ԱՄՆ-ում ամենուրեք եւ աշխարհի երկրների մեծ մասում արգելված Է Ինդոնեզիայում եւ Եթովպիայում տեղի ունեցած երկու ավիաաղետներից հետո: 2018 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing-737 MAX 8-ն ընկավ Ճավայի ծովը Ջակարտայի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Զոհվեցին ինքնաթիռում գտնված 189 հոգին:

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 MАX 8-ը, որը կատարում Էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, կործանվել Է ընթացիկ տարվա մատի 10-ին, ավիաաղետը խլել Է 157 մարդու կյանք, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am