1000х90.jpg (78 KB)

«ԱրարատՑեմենտ» -ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել

Armenpress 11:32, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանք փակել են գործարան տանող ճանապարհը:

Նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին:

Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:

Լուսանկարը՝ Հասմիկ Դիլանյանի ֆեսբուքյան էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am