«Ֆուկուսիմա-1»-ում սկսվել Է վառելիքաձողերի դուրսբերումը վթարային ռեակտորից

Armenpress 11:29, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ ռեակտորում սկսվել Է վառելիքաձողերի հանումը, ատոմակայան, որտեղ 2011 թվականին հուժկու երկրաշարժի եւ ցունամիի պատճառով տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարից հետո խոշորագույն վթարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Գործողության առաջին փուլի ընթացքում կհանվի յոթ հավաքվածք, որոնց վնասման ռիսկն առավել փոքրն Է: Աշխատանքները պետք Է ավարտվեն մինչեւ այս ամսվա վերջը:

Ընդամենը երրորդ ռեակտորի ավազանում գտնվում Է 566 վառելիքաձող, այդ թվում՝ 514 օգտագործված: Մնացած հավաքվածքների հանումը ենթադրվում Է սկսել հունիսին, իսկ գործողությունն ամբողջությամբ TEPCO-ում մտադր են ավարտել սոսկ 2020 թվականի ընթացքում: Երրորդ ռեակտորից հետո ճապոնացի մասնագետները կկարողանան համանման աշխատանքների ձեռնամուխ լինել առաջին եւ երկրորդ ռեակտորներում, որոնք ամենից շատ են տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am