Երեք մարդ Է զոհվել Նեպալում ինքնաթիռի եւ ուղղաթիռի բախման պատճառով

Armenpress 10:30, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք մարդ Է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել Է գետնին կանգնած ուղղաթիռին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 9 News լրատվական պորտալը:

Նրա տվյալներով՝ միջադեպի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, զոհվել Է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաեւ երկու ոստիկան, որոնք կանգնած Էին Manang Air ընկերության ուղղաթիռի կողքին: Հայտնի Է, որ ինքնաթիռում, որն ուղեւորվում Էր Կատմանդու, գտնվում Էին չորս ուղեւոր եւ ուղեկցորդուհին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանը գտնվում Է ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա եւ աշխարհի ամենավտանգավոր ավիահանգրվաններից մեկն Է համարվում կարճ թռիչքավայրԷջքային գոտու եւ շրջակա լեռնային լանդշաֆտի եւ հաճախ փոփոխվող եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am