Արամ Ավագյանը հասցրել է ուսումնասիրել առաջիկա մրցակցին

Armenpress 22:11, 14 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը շարունակում է բարձր տեմպով նախապատրաստվել առաջիկա մենամարտին:

«ԱՄՆ-ում ընթացող մարզումներս ընթանում են բարձր տեմպով և ծանրաբեռնվածությամբ: Յուրաքանչյուր մարզումից հետո ինձ առավել լավ եմ զգում, աճ կա իմ մեջ և փորձս է շատանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը:

Խոսելով մրցակցի մասին Ավագյանը փաստեց, որ մրցակիցը ԱՄՆ-ից ազգությամբ մեքսիկացի բռնցքամարտիկ է՝ 24 տարեկան, ունի 9 հաղթանակ, 1 ոչ-ոքի: «Նա «թելադող» բռնցքամարտիկներից է և ես արդեն հասցրել եմ ուսումնասիրել նրան: Հստակ մշակված ծրագրով առաջ ենք գնում»,-շեշտեց նա:

Punch Boxing Promotions-ը ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Լաս-Վեգասում կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեիսոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել:

Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am