Մայր Աթոռի գանձատունը համալրում ունի. իտալահայ բարերարը նրբագեղ կտավ է նվիրաբերել

Armenpress 14:37, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը 18-րդ դարի մի կտավ է նվիրաբերել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և հավելեց, որ այն ընծայվել է Կաթողիկոսի Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ:

«Վեհափառը Մնդիկյան-Հյուսիսյանին այցելել էր 2018 թվականին և հենց այդ ժամանակ էլ բարերարը Մայր Աթոռին է նվիրել այդ կտավը: Բարերարն արդեն մահացել է: Տիկին Մարին տարբեր եվրոպական նկարիչների ստեղծագործությունների մասնավոր հավաքածու ուներ»,- նշեց Տեր Ասողիկը:

Նկարը Հայաստան է հասել օրեր առաջ, քանի որ տեղափոխումը բավականին երկար է տևել:

Կտավին վրա պատկերված է ազնվական ծագման անանուն երիտասարդ կին: Այն հեղինակել է ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիյերը, ում գործերը ցուցադրվում են Լուվրում, Մետրոպոլիտենում, Պետական Էրմիտաժում և տարբեր երկրների պատկերասրահներում ու թանգարաններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am