Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար

Armenpress 10:18, 12 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ունի վերընտրությունը տեղի Է ունեցել Է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում: Այստեղ նշանակվել Է նաեւ Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել Է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը:Միաժամանակ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am