Իրանի հարավ-արեւմուտքում ավելի քան 60 հազար մարդու են տարհանում հեղեղումների պատճառով

Armenpress 17:27, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին գրել Է Daily Mail-ը՝ հղում անելով Tasnim իրանական լրատվական գործակալությանը:

Համապատասխան կարգադրությունն ստորագրել Է նահանգապետ Գոլամռըզա Շարիաթին: Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում Է նախազգուշական նկատառումներով:

Հեղեղումը, որն սկսվել Է մարտի վերջին, մոլեգնել Է Իրանի 31 նահանգներից 25-ում: Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Խուզիստան եւ Լուրեստան արեւմտյան նահանգներում: Տարերքի հարվածից առնվազն 70 մարդ Է զոհվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am