Ռուսաստանը պատրաստ Է C-400 համալիրների նոր խմբաքանակ մատակարարել Թուրքիային

Armenpress 14:34, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Է Թուրքիայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ Է եւ հնարավորություններ ունի ընդլայնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին հայտարարել Է, որ Անկարան կարող Է շարունակել C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների գնումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իրեն Patriot համալիրների մատակարարումից: «Ռուսաստանը պատրաստ Է, Ռուսաստանն ունի համապատասխան հնարավորություններ, տեխնոլոգիական կոմպետենցիաներ եւ, իհարկե, Ռուսաստանը այդ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններ Է փնտրում»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել Է, որ չի հրաժարվի C-400 համալիրների գնման պլաններից, եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը երկիրը պետք Է ստանա հուլիսին: ԱՄՆ-ը հայտարարում Է, որ C-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ, պատժամիջոցներով Է սպառնում դրանց հնարավոր ձեռքբերման համար, եւ քանիցս ասել Է, որ կարող Է հետաձգել կամ չեղարկել Թուրքիային F-35 սեփական նորագույն ինքնաթիռների վաճառքի գործընթացը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am