Թբիլիսիում հայտնվել են շրջված ավտոմոբիլներով ինստալացիաներ

Armenpress 13:33, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի փողոցներից մի քանիսում հայտնվել են ավտոմոբիլներ, որոնք վնասվել են վթարի հետեւանքով: Դրանք դրված են հատուկ կանգնեցված սյուների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում եւ Թբիլիսիի քաղաքապետարանում, իրենք այդ արշավի հեղինակները չեն եւ փորձում են պարզել, թե ով Է դրանք տեղադրել: Նրանց խոսքով՝ ենթադրաբար, արշավը կապված Է ինչ-որ մասնավոր ընկերության հետ: Մինչդեռ, ինստալացիայի բովանդակության մասին, որը քաղաքապետարանի համար անհասկանալի Է, թե որտեղից Է հայտնվել, շատ լավ հայտնի Է կառավարող կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Շալվա Օգբաիձեին:

«Ակցիայի նպատակն Է՝ մեկ անգամ եւս մեզ ստիպել մտածելու զգույշ երթեւեկության մասին եւ նախազգուշացնել, որ մեր ավտոմոբիլը չհայտնվի այդ ստենդին: Դա համաշխարհային եւ եվրոպական փորձ Է: Մի տեսակ սոցիալական-շոկային արշավ»,- հայտարարում Է Օգբաիձեն: Թբիլիսիում վթարված ավտոմոբիլների հայտնվելը առաջացրել Է սոցիալական ցանցերի օգտատերերի հետաքրքրությունը, եւ նրանք ակտիվորեն հրապարակում են մայրաքաղաքի տարբեր շրջաններում արված լուսանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am