Ըմբիշներ Սաֆարյանը և Թևանյանը հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում  

Armenpress 14:46, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջորջ Էնթոնին: Հաջորդիվ հայ ըմբիշը կգոտեմարտի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:

70 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը որակավորման փուլում 7։4 հաշվով գերազանցեց մոլդովացի Միխայիլ Սավային։

79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում 1:10 հաշվով` զիջելով Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am