Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում  

Armenpress 10:28, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարի կելնեն 5 ըմբիշ: 57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ռումինիայից Անդրեյ Դուկովի, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում կլինի Ջորջ Ռամին (Անգլիա):

Եվրոպայի և աշխարհի չեմպիոն 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակիչում կմրցի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավայի, իսկ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ)` Օմարասխաբ Նաժմուդինովի հետ (Ռումինիա):  97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանն էլ կփորձի գերազանցել Գերմանիան ներկայացնող Գենադի Գուդինովիչին:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 մարզիկով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am