Կկառուցվի և կվերակառուցվի 230 անասնաշենք

Armenpress 12:58, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք, փոխհատուցման չափը կկազմի շուրջ 13.8 մլն դրամ, ծրագրի տևողությունը՝ 2019-2021թթ.։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում՝ տնտեսավարողներին՝ 50%-ի չափով, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am