ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի Պատերազմի քոլեջի ունկնդիրները պրակտիկա են անցկացնում Հայաստանում

Armenpress 18:16, 2 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 2-ին հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի Պատերազմի քոլեջի ուկնդիրները:

Քոլեջի ուսանողները Հայաստանում անցկացնում են գիտաարտադրական պրակտիկա, որը միտված է թեմատիկ մագիստրոսական հետազոտության շրջանակներում Հարավային Կովկասում անվտանգային խնդիրներին ծանոթանալուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քոլեջի ունկնդիրների հետ հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am