1000х90.jpg (78 KB)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

Armenpress 21:58, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ի ժամը 10։00-12։00-ը ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին  «Արմենպրես»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am