1000х90.jpg (78 KB)

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը

Armenpress 20:26, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրամիությունը շարունակում է խորացնել համագործակցությունը վիզայի ազատականացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ այս համատեքստում շատ կարևոր է վիզաների ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության  մեկնարկը:

«Կարևոր է նշել, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները վերջերս հայտարարել են իրենց աջակցությունը այդ երկխոսության մեկնարկին, ինչպես նաև հայտարարել են, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է դրան: Այժմ այս հարցը ավելի շատ քաղաքական է և կապված է ԵՄ անդամ պետությունների քաղաքական որոշումից: Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ , աշխատում ենք ԵՄ անդամ պետությունների հետ, որպեսզի հնարավորինս արագ սկսվի երկխոսությունը և, կարծում ենք, որ սա կարևոր ուղերձ կլինի հայ ժողովրդին և կարևոր ուղերձ կլինի այն բոլոր ժողովուրդներին, որոնք պայքարում և հասնում են ժողովրդավարության»,- եզրափակեց Ռուբինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am