1000х90.jpg (78 KB)

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում  և Ագավանդ գյուղում վթարային ջրանջատում կիրականացվի

Armenpress 18:56, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հատվածներում և Արգավանդ գյուղում մարտի 27-ին կիրականացվի վթարային աշխատանքներով պայմանավորբած ջրանջատում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ի ժամը 10:00-22:00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, դրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց հատվածի, 3-րդ նրբանցքի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի, «Ուրարտու» ռեստորանային համալիրի, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտության» ինստիտուտի,  «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբորատորիայի, «Արգ-Լեո-Գազ» գազալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի և նրան հարակից փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am