Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի նոր սկավառակը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին

Armenpress 18:35, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դաշնակահար Արմեն Բաբախանյանի հեղինակած Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիան ներկայացնում է հայ արժեքավոր դաշնամուրային ստեղծագործությունների հավաքագրումը, ձայնագրությունն ու թողարկումը: Անթոլոգիայի չորրորդ սկավառակը նվիրված է կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 28-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Այս նախագիծը նպատակ ունի միավորել բոլոր դաշնամուրային ստեղծագործությունների երաժշտասերներին և մատուցել մեր դաշնամուրային երաժշտության մշակույթի այն հարուստ շերտը, որի մեծ մասը մինչ այժմ չի կատարվել կամ ձայնագրվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am