Թրամփը ժողովրդի թշնամիներ Է անվանել առաջատար ԶԼՄ-ներին

Armenpress 17:36, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունների հրապարակման ֆոնին «ժողովրդի թշնամիներ» Է անվանել առաջատար ԶԼՄ-ներին եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մարտի 24-ին հրապարակել Է Մյուլլերի հիմնական եզրակացությունները «ռուսական հետաքննության» արդյունքներով: Մյուլլերն արձանագրել Է, որ Ռուսաստանը միջամտել Է ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին: Ընդսմին ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ նրա թիմը նախահամաձայնության մեջ չեն եղել Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նաեւ նշել Է, որ Թրամփը չի խոչընդոտել հետաքննությանը:

«Առաջատար ԶԼՄ-ները հայտնվեցին քննադատության տարափի ներքո եւ ամբողջ աշխարհում ծաղրի են ենթարկում որպես կոռումպացված ու ֆեյքային: Երկու տարի նրանք առաջ Էին տանում ռուսական դավադրության մասին հորինվածքը, մինչդեռ նրանք միշտ Էլ գիտեին, որ նախահամաձայնություն չի եղել: Նրանք, իրոք, ժողովրդի թշնամիներն են եւ իսկական ընդդիմադիր կուսակցություն»,-գրել Է Թրամփը Twitter-ում: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը չի ճշտել, թե հատկապես որ ԶԼՄ-ներն ինքը նկատի ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am