ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին

Armenpress 17:08, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների «Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ ։

Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Առանձնազրույցների արդյունքներով քննարկում է տեղի ունեցել ՔԿՀ վարչակազմի հետ։

Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am