Տիգրան Ուրիխանյանը բուհերում ուսման վարձն ամսական կտրվածքով վճարելու նախագծում կատարել է որոշակի փոփոխություն

Armenpress 16:25, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն ուսումնական ամիսների ընթացքում ամսական կտրվածքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունն ԱԺ-ում նախագծի երկրորդ ընթերցմանը ներկայացրեց հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ակադեմիական և ուսումնական տարին միմյանցից տարբերվում են երկու, երբեմն երեք ամսվա տարբերությամբ:Լ Ուստի ձևակերպումը տրվել է  հետևյալ կերպ` ուսման վարձը կարող են վճարել ըստ ուսումնական տարվա ամիսների»,-ասաց Ուրիխանյանն ու հավելեց` ըստ էության մեծ փոփոխություն չի արվել:

Նա նշեց, որ ուսանողները մեկ ուսումնական տարվա վարձը կարող են բաժանել ուսումնական ամիսների վրա և վճարել նվազագույնն այս չափով գումար:

Ուրիխանյանը տեղեկացրեց, որ հիմա քննարկում են հաշմանդամություն ունեցող անձանց ուսման վարձից ազատելու օրենքի նախագծի մշակման ուղղությամբ` ընդամենը մեկ կիսամյակում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am