Warner Music-ն առաջին անգամ պարտավորագիր կստորագրի ալգորիթմերի օգնությամբ երաժշտություն ստեղծող ծառայության հետ

Armenpress 16:14, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Music ընկերությունը երաժշտական ալբոմների ձայնագրման պարտավորագիր կստորագրի Endel գերմանական հավելվածի ստեղծողների հետ, որը կոմպոզիցիաներ Է ստեղծում օգտատերերի խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Սպասվում Է, որ ընդամենը 2019 թվականին կստեղծվի 20 ալբոմ, ընդ որում՝ հինգն արդեն ձայնագրված Է: Կոմպոզիցիաների ստեղծման համար հավելվածն օգտագործում Է օրվա պահերին ու եղանակին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի ձայներին, ասենք՝ անձրեւի կամ քամու աղմուկին, վերաբերող տեղեկատվությունը: Առաջին ալբոմները կրում են «Պարզ գիշեր», «Անձրեւային գիշեր», «Ամպամած օր», «Ամպամած գիշեր» եւ «Մառախլապատ առավոտ» անվանումները: Endel-ը հասանելի Է սմարթֆոնների համար եւ Amazon Echo սմարթ-դինամիկների միջոցով: «Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր լսելու են այդ նոր ալբոմները, կզգան տագնապալի վիճակի մեղմացում եւ տրամադրության բարձրացում»,-The Guardian թերթը մեջբերում Է Warner Music-ի ներկայացուցչի խոսքը: Ինչպես նշում Է թերթը, հաջորդ 15 ալբոմները նախատեսված են լինելու լիցքաթափման, ուշադրության կենտրոնացման, ինչպես նաեւ ճանապարհին դրանք լսելու համար:

Որպես նախագծի ներդրող հանդես կգա նաեւ Amazon Alexa Fund հիմնադրամը, որն զբաղվում Է ինովացիոն ստարտափների զարգացմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am